ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 
  • 20 մարդ ձերբակալվել է. ոստիկանության հայտարարությունը՝ երեկվա դեպքերի մասին

    20 մարդ ձերբակալվել է. ոստիկանության հայտարարությունը՝ երեկվա դեպքերի մասին

    06.11.2013| 11:22
    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:
  • Երկիրը լքող սիրիացիների թիվը հասել է 6,5 միլիոնի

    Երկիրը լքող սիրիացիների թիվը հասել է 6,5 միլիոնի

    05.11.2013| 19:09
    Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով ավելանում է երկիրը լքող սիրիացիների թիվը: Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց բնակավայրերից հեռացած սիրիացիների թիվը կազմել է 6,5 միլիոն: Նրանք բնակություն են հաստատել հարևան երկրներում` Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում:
  • «Չեն ուզում խառնվել ուրիշի նախաձեռնությանը»

    «Չեն ուզում խառնվել ուրիշի նախաձեռնությանը»

    05.11.2013| 16:21
    Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի հայտարարած նստացույցին և այն հարցին, թե ինչու են տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը պասիվություն ցուցաբերում, երբ Շանթն էլ է հանդես գալիս նման պահանջով, նշեց. «Հեղափոխությունը քաղաքական կուսակցությունների գործը չէ, օրենսդրությունն այդ հնարավորությունը չի տալիս: Կուսակցությունների գործն է ընտրություններին մասնակցելը, քվե ստանալը, ծրագիր ներկայացնելը»:
  • Այս անգամ էլ չպետք է նահանջել

    Այս անգամ էլ չպետք է նահանջել

    05.11.2013| 14:24
    Թեև ամռան թեժ տապին հիմնականում երիտասարդ ակտիվիստների համառ պայքարի շնորհիվ կասեցվեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, այնուամենայնիվ, տևական ժամանակ է, ինչ սոցցանցերում և մամուլում լուրեր են շրջանառվում, որ տրանսպորտը դառնալու է թանկ հաճույք: Այսօր արդեն մամուլում են հրապարակվել ստույգ տեղեկություններ այն մասին, որ գալիք տարվա հունվարի 1-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձ է սահմանվելու 150 դրամը: Սպասելի է, որ այդպես էլ կլինի, որովհետև հիմա չկան քաղաքացիական ակտիվ շարժումներ, ընդդիմադիր ուժերն էլ բավարարվում են հիմնականում մամուլի համար հայտարարություններ տարածելով և չունեն հասարակությանը համախմբելու նախկին ներուժը: Ընդ որում՝ կան բոլոր նախանշանները, որ բարձրանալու է ոչ միայն քաղաքային, այլև՝ մերձքաղաքային տրանսպորտի ուղեվարձը:
  • Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը

    Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը

    05.11.2013| 12:25
    Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում:
  • «Ես կողմնակից եմ ողջամիտ  գենդերային «անհավասարությանը»

    «Ես կողմնակից եմ ողջամիտ գենդերային «անհավասարությանը»

    05.11.2013| 11:43
    «Մենք` երևանցիներս, անդառնալիորեն փոխվել ենք, սակայն ինքը` մեզ ծնած քաղաքը, զարմանալիորեն մնացել է նույնը, դարձել է ամեն ինչ հանդուրժող, համակերպվող, հնացել է, դեմքն ու հոգին կորցրել: Որտե՞ղ փնտրենք մեր հոգեկից Երևանը... Գուցե մեր մե՞ջ: Կամ մեր սիրելի մարդկանց հայացքներում»:
  • Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

    Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

    05.11.2013| 11:32
    Ռուս հասարակության Ճնշող մեծամասնությունը` (77 տոկոսը) տեղյակ են Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որտեղ անցկացվեց «Ժողովրդական հավաք», ինչն ավարտվեց խռովություններով, անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Սակայն քաղաքացիների տեսակետները տարբեր են այս իրադարձության շուրջ:
  • «Ես գերմանացի եմ  գլխով, հայ` սրտով»

    «Ես գերմանացի եմ գլխով, հայ` սրտով»

    05.11.2013| 11:09
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ղեկավարած ՔԴՄ կուսակցության համար, իրոք, հաղթական նվաճում էր 2013 թ. սեպտեմբերի 21-ի Բունդեստագի ընտրություններում ավելի քան 42 % ձայն հավաքելը: ՔԴՄ կուսակցության ընտրությունների Բեռլինյան ցուցակի 7-րդ տեղում է Բունդեստագի ամենաերիտասարդ պատգամավոր, 29-ամյա ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԸ (Martin Paetzold): Կարծում եմ, հայ հանրությունը պետք է ավելին իմանա «հայ սրտով» ամենաերիտասարդ պատգամավորի մասին, քան այն, ինչ ներկայացված է ամենահաս համացանցում:
  • Երիտասարդի մահվան հետ պատգամավորը կապ չունի

    Երիտասարդի մահվան հետ պատգամավորը կապ չունի

    05.11.2013| 00:30
    Վերջերս, երբ Ախուրյանի չբնակեցված շենքերից մեկում հայտնաբերվեց քարհանքերի վարչության նախկին պետ Վառլամ Պապիկյանի թոռան` 1989-ին ծնված Արմեն Պապիկյանի դին, Գյումրիում լուրեր տարածվեցին, թե նա կախվել է խաղատանը խոշոր գումար տանուլ տալուց հետո: Վերջինիս հայրը Գյումրու հարկային տեսչության պետի տեղակալն է:
  • «Այդ նամակը գրել են լիբերալ մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում»

    «Այդ նամակը գրել են լիբերալ մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում»

    04.11.2013| 17:49
    «Այդ նամակը գրել են լիբերալ մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում և մեր խնդիրներին, մեր կյանքին ծանոթ են հեռվից: Եվրոպային և Ամերիկային մի պատասխան կարող ենք տալ, որ մենք դեռ խաղաղության մեջ չենք, պատերազմը դեռ չի վերջացել, ու դրա ժամանակը չունենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց երգիչ-երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ` անդրադառնալով աշխարհահռչակ հայ մտավորականների` միասեռականներին պաշտպանող նամակին: