-
05.12.2013|
11:15
Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին, որ գործող չեմպիոնն է, հանդես է գալիս փոփոխական հաջողությամբ: Հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի ընտրանու հետ` մեր տղաները հաջորդում ցավալի պարտություն կրեցին գերմանացիներից (ոչ-ոքի են խաղացել Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, պարտվել են Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը), ապա կարողացան որոշակիորեն դեմք փրկել թուրքերի հետ խաղում (հաղթել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի են խաղացել Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը):
-
03.12.2013|
12:24
Ամենայն հավանականությամբ, ձմեռային այս տրանսֆերային պատուհանում «Բարսելոնը» կփորձի լուծել կենտրոնական կիսապաշտպանի խնդիր, որովհետև վնասվածքների պատճառով Պույոլի տևական ու հաճախակի բացակայությունը կազմից թիմը նկատելիորեն դարձնում է խոցելի, ինչն ակումբը ստիպված է լինում լուծել ի հաշիվ այլ օղակների խաղացողների բարձր վարպետության ու աշխատանքային ծավալի անհամեմատ լարման:
-
03.12.2013|
12:23
ՈՒկրաինացի Իսմայիլ Սիլախի հետ մենամարտում Սերգեյ Կովալյովը հաջողությամբ պահպանեց WBO վարկածով կիսածանր քաշային կարգում ունեցած չեմպիոնական տիտղոսը` հաղթելով նոկաուտով: Ռուս բռնցքամարտիկը դա արեց արդեն երկրորդ ռաունդում: Մարտը կայացել է կանադական Քվեբեկ քաղաքում:
-
03.12.2013|
12:22
Կայացան ընթացիկ մրցաշրջանի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին հանդիպումները: «Արարատը» հաղթեց «Փյունիկին» (2:0), «Բանանցը»` «Ալաշկերտին» (7:0): Ոչ-ոքիներ են գրանցվել «Միկա»-«Շիրակ» (1:1) և «ՈՒլիս»-«Գանձասար» հանդիպումների ժամանակ (0:0):
-
03.12.2013|
12:21
Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ ու հինգերորդ տուրերը ցանկալի զարգացում չունեցան մեր ընտրանու համար: Նախ մերոնք 1,5:2,5 միավորով պարտվեցին չինացիներին, ապա, ինչպես և Եվրոպայի առաջնությունում, ոչ-ոքի խաղացին Ադրբեջանի ընտրանու հետ:
-
03.12.2013|
12:20
Ռուսաստանի բարձրագույն խմբի հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակը» 6:1 խոշոր հաշվով հաղթանակ է տոնել «Վոլգայի» նկատմամբ: Յուրա Մովսիսյանի բացակայության պայմաններում գոլային հոտառութամբ փայլատակել է Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ անդամ` Արաս Օզբիլիսը, ով դարձել է երկու գոլի հեղինակ:
-
03.12.2013|
12:18
Հետաքրքիր զարգացումներ են ֆուտբոլային եվրոպական գերտերությունների առաջնություններում: Եթե դրանցից միայն երկուսում` իսպանականում ու գերմանականում են երկրագունդն ու ֆուտբոլային գնդակը բացառապես կամ գրեթե բացառապես պտտվում նույն եռյակի շուրջը, ապա մյուսներում ֆուտբոլային կյանքն անհամեմատ ավելի հետաքրքիր ընթացք ունի: Սակայն ասվածը չի նշանակում, թե առաջին երկուսում խաղերը պակաս գեղեցիկ են:
-
29.11.2013|
11:57
Ընթացիկ տարին բավականին ուրախաբեր է հայ ծանրորդուհիների համար: Մի քանի ամիս առաջ էր, որ արու զավակ ունեցավ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր ու հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանը, ու ահա նրան նույնպիսի հարվածային արձագանքով պատասխանեց աշխարհի չեմպիոն, նույնպես բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Նազիկ Ավդալյանը` ազգին նույնպես պարգևելով արու զավակ:
-
29.11.2013|
11:54
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է 2014-2015 թթ. Եվրոպայի տասնինը տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Չորրորդ խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Սլովակիայի, Հունգարիայի, Ադրբեջանի հավաքականները: Ընտրական մրցաշարն անցկացվելու է Հունգարիայում, հանդիպումները նշանակված են 2014-ի նոյեմբերի 10-ին, 12-ին, 15-ին:
-
29.11.2013|
11:53
Երեկ Անթալիայում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրը: Մեր մրցակիցը Միացյալ Նահանգների ուժեղ ընտրանին էր: Զույգեր էին կազմել Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան, Սերգեյ Մովսիսյանն ու Գատա Կամսկին, Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Օնիշչուկը, Գաբրիել Սարգսյանն ու Վարուժան Հակոբյանը: