Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Նիկոլի հույսն ընդամենը չախոյաններն ու փոքրաթիվ օխլոսն են

Նիկոլի հույսն ընդամենը չախոյաններն ու փոքրաթիվ օխլոսն են
27.10.2025 | 12:20

Պետությունը քանդող վարչախումբը օրեր շարունակ Հովհաննավանքում միջոցառման համատեքստում քարոզչական արշավ անելով, միջոցառման օրը իրենց ողջ վարչական ու ուժային ռեսուրսը կենտրոնացնելով կարողացավ ընդամենը էս աղբը ստանալ: Սա էսօրվա ամենակարևոր արձանագրումն է:

Փողոցում Նիկոլը չունի անգամ 2021-ի ուժը: Կազմակերպված հստակ փողոցային պայքարի դեպքում ինքն ու իր թիմը կուղարկվեն պատմության աղբանոց:

Ինքն այլևս մնացել է փոքրաթիվ օխլոսի, տարոն չախոյանների, արծրուն հովհաննիսյանների, ուժայինների ու դրանց նմանների հույսին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ