Հատուցման մասին
Պետության համար ճակատագրական է, երբ նրա գոյությունը վտանգված է ոչ միայն դրսից, այլ նաև՝ ներսից: Առավել քան վտանգավոր է, երբ ներքին ուժը, ունենալով անսահմանափակ իշխանություն, համադաշն գործում է արտաքին ուժերի հետ:
Պատմությունից հայտնի են դեպքեր, երբ պետության նկատմամբ նման վերաբերմունք են դրսևորել հատկապես իշխանությամբ օժտված այն ուժերը, որոնց գործած մեղքերը բավականին ծանր են եղել սեփական ժողովրդի և երկրի հանդեպ:
Այդպիսիները լավագույնս են գիտակցել և գիտակցում, թե ինչ կլինի իրենց հետ, եթե պետությունը մնա, իսկ իրենք գնան:
Նրանց հրեշավոր տրամաբանությամբ՝ փրկության ելքը եղել ու մնում է մեկը՝ խուսափել դաժան դատաստանից, նշանակում է վերացնել այն ինստիտուտը, որի առաջ նրանք պարտադրված են լինելու պատասխան տալ:
Իսկ այդ ինստիտուտը Պետությունն է
Սենոր Հասրաթյան