ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Հունձք

Հունձք
02.08.2026 | 00:01

Օգոստոսի 2

- Տե’ր, Քո օրհնությունն ենք խնդրում:
- Սիրում եմ Իմ օրհնությունը բաժանել շռայլորեն ու անընդհատ: Սակայն սերմնացանի առակում ասված է, որ նախքան սերմը ցանելը հողը պետք է մշակված լինի ու պատրաստ:
Հողի մշակությունը ձեր գործն է., իսկ Իմը` ցանել սերմը՝ օրհնությունը, արդեն պատրաստ հողի մեջ:
Որ այնուհետ միասին վայելենք հրճվանքը հունձքի և` ուրախությունը առատության:
Ժամանակ մի խնայեք պարարտ հող պատրաստելու համար:
Աղոթքը խիստ բեղմնավոր է դարձնում հողը:
Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ