ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Ապրիլի 1-ը Թռչունների պաշտպանության միջազգային օրն է

Ապրիլի 1-ը Թռչունների պաշտպանության միջազգային օրն է
01.04.2018 | 14:14

Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում Թռչունների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կանցկացվեն միջոցառումներ:

Կրտսեր և միջին դասարանների աշակերտների համար նախատեսված ծրագրում ներառված են խաղեր, վիկտորինաներ, բնության պահպանության թեմայով ցուցահանդես,որոնք ուղեկցվելու կամ ընդմիջվելու են համերգային համարներով: Խաղերի հաղթողներին կտրվի Կենդանաբանական այգու մեկանգամյա այցելության տոմս՝ նախատեսված երկու անձի համար։ Դպորցականները կպատրաստեն թռչունների համար բներ. լավագույն խումբը կարժանանա խոշոր նվերի՝ հեծանվի: Կխրախուսվեն նաև այն դպրոցները, որոնք իրենց հետ բերված թափոններից (պլաստիկ շշեր, տարաներ, տոպրակներ, փրփրաթիթեղ (пенопласт) և այլն) «թափոնե թռչուն» կպատրաստեն։ Վիկտորինաները կկազմակերպվեն 2 տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար. «Ներկիր ինձ» խաղ-վիկտորինային կմասնակցեն առաջինից չորրորդ դասարանցիները, իսկ «Ճաշարան»-ին կմասնակցեն չորրորդից բարձր դասարանցիները:

Արդյունքում՝ հաղթող մասնակիցները կստանան գրքեր կամ հեռադիտակ: Նախատեսված են նաև կարճ ուսուցողական զրույցներ Այգու տարբեր ծառայությունների պատասխանատուների հետ:

Դիտվել է՝ 5999

Մեկնաբանություններ