«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Քայլ առ քայլ «բեռնափոխադրվում» են

Քայլ առ քայլ «բեռնափոխադրվում» են
21.10.2025 | 17:05

«Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան». Ալիև:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու Հայաստանի իշխանությունները Վրաստանի հետ տրանսպորտային փոխադրումների հարցերը չլուծեցին, Ռուսաստանի հետ չեն ցանկանում լուծել:

Շուտով սպասեք ադրբեջանական գազին, բենզինին ու ադրբեջանցի «փախստականներին»:

Նույնը լինելու է նաև Թուրքիայի պարագայում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4610

Մեկնաբանություններ