Իմ սիրելի Արարիչ,
շնորհակալ եմ Քեզ, որ այսօր ևս կյանք պարգևեցիր ինձ։ Առաջնորդի՛ր ինձ Քո ոտնահետքերով քայլելու, պահի՛ր, որ չընկնեմ չարի ծուղակների մեջ...
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...