Ես չգիտեմ՝ ամենավերջում մենք հայտարարագիր ներկայացնու՞մ ենք, թե՞ չէ՝ հարկեր վճարու՞մ ենք մեր երկրային եկամուտների համար, լցնու՞մ ենք երկնային բյուջեն։ Չգիտեմ...
Բոլորդ տեսած կլինեք՝ էն, որ չտես ու չար երեխեք են լինում, խաղալիքը վերցնում են ու մինչև չջարդեն, չփշրեն, վերջը չտան` չեն հանգստանում։ Հլը դրանից հետո էլ մի ուրիշ վնաս են տալիս...
Միակ միտքը, որ համաշխարհային հեղափոխության առաջնորդ Լենինից սովորել ու սիրով ընդունել եմ, էն ա եղել, որ գրքի գողը գող չի։ Էդ սոցիալիստական պատգամը մտքումս՝ մի քանի անգամ գրադարանից գիրք եմ թռցրել...
Լարեր, լարեր... Եթե քաոսային սարդոստայնի նման Երևանի փողոցներն ու բակերը պատած հաստ ու բարակ, երկար ու կարճ, սև ու սպիտակ, հատվող ու չհատվող լարերն իրար կապես, երևի մի քանի անգամ կարելի ա փաթաթել երկրագնդի շուրջը...
Մինչ օրս անհասկանալի է՝ ինչու՞ ոչ ոք դեռ ֆիլմ չի նկարահանել ԽՍՀՄ վերջին քաղաքացու, Միության և Ռուսաստանի առաջին կրկնակի հերոսի (Խորհրդային Միության հերոսի թիվ 11595 աստղ և Ռուսաստանի Դաշնության հերոսի թիվ 1 աստղ)՝ այն տիեզերագնացի մասին, ում մոռացել էին տիեզերքում...
Մեր հուշերի մեջ երեկվա ձյունն ավելի ճարմակ էր, քան՝ այսօրվանը, երեկվա լույսն ավելի պայծառ էր, քան՝ այսօրվանը, երեկվա ջրերն ավելի վճիտ էին, քան՝ այսօրվանը...
Վարդգեսը բալկոնում նստած սուրճ էր խմում, մեկ էլ բարձր փռշտաց։ Էդ պահին դիմացի շենքի էլեկտրիկը, որ եկել էր հաշվիչները փոխելու, շենքի լույսերն անջատեց, որ սկսի փոխել հաշվիչները...
Տեսել ե՞ք, թե առավոտը վեցի կողմերը ոնց ա լրիվ մթության մեջ լույսը սկսում կամաց-կամաց բացվել։ Ասես մի բաժակ սև սուրճի մեջ կաթիլ-կաթիլ կաթ լցնես։
Արևի ճառագայթները դեռ հեռու են, բայց նրանցից ցայտող լույսի կաթիլներն արդեն մեզ են հասնում ու լուծվում են մեր մթության մեջ...
Համաշխարհային քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում այս դեպքը, եթե բացառիկ չէ, ապա հաստատապես հազվադեպ հանդիպողներից է. խոսքն Ադրբեջանի՝ կրնկի վրա շուռ գալու մասին է:
Ադրբեջանը, որը մարտի 5-ից սպառնում էր Իրանին ուժ ցույց տալ, պատասխան միջոցներ կիրառել, Իրանի հետ սահմանն ամբողջապես փակել էր բեռնատարների համար՝ լուրջ խնդիրներ ստեղծելով բեռների սեփականատերերի համար, Թեհրանին զրկելով Ռուսաստանից մատակարարվող հացահատիկից...