Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Կմեկնարկի երրորդ բյուրականյան գիտաճամբարը

Կմեկնարկի երրորդ բյուրականյան գիտաճամբարը
28.07.2016 | 14:42

Օգոստոսի 22-27-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երրորդ Բյուրականյան գիտաճամբարը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան շնորհալի դպրոցականներ Հայաստանից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը։ Գիտաճամաբրի կազմկոմիտեի նախգահն է Արեգ Միքայելյանը, իսկ գիտաճամբարը կհամակարգի Սոնա Ֆարմանյանը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕ):


Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգ մասնակիցների կողմից և այլն։

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ