Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, միաժամանակ շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ նրա քայլերին»,- շեշտել է նա։               
 

Համապատասխան վակցինա դեռ չի հայտնաբերվել

Համապատասխան վակցինա դեռ չի հայտնաբերվել
05.12.2024 | 14:46

Որ ընկերախմբիս առնվազն մեկ-երրորդը նիկոլավարակի բացիլակիր է՝ գիտեի վաղուց: Երկուսուկես տարի համբերությամբ հետևում էի վարակվածության տարբեր դրսևորումներին և բուն վարակի դինամիկային՝ հուսալով, որ ժամանակն իր բուժիչ ներգործությունը, այնուամենայնիվ, կունենա: Ցավո՛ք: Բացիլն ավելի կենսունակ դուրս եկավ, քան կարծում էի: Ավելին, ոմանց մոտ արձանագրվեց խիստ բացասական դինամիկա, բացիլը ենթարկվեց մուտացիայի, դարձավ ավելի ագրեսիվ՝ լիովին բացառելով բուժման որևէ հեռանկար: Նիկոլավարակը փոխակերպվեց նիկոլախտի, նույնքան վտանգավոր շրջապատի համար, որքան՝ ժանտախտը: Կարիք կա՞ ասելու, որ բոլոր ախտահարվածները մեկուսացվեցին ընկերախմբիցս՝ անկախ նրանից՝ հայտնիության ինչ կշիռ են ձեռք բերել այս տարածքում կամ տարածքից դուրս:

Նպատակ չունեի գրելու այս մասին, բայց, քանի որ ընկերախմբից հեռացվածները գրոհի տակ են վերցրել նամականիս և փորձում են հասկանալ, թե որն է իրենց հեռացման պատճառը, ստիպված էի հանդես գալ այս համառոտ-ընդհանրական էպիկրիզով:

Որևէ մեկին առանձին չեմ պատասխանելու: Հուսով եմ՝ այս գրառման տակ էլ մեկնաբանություններ չեն լինի, քանի որ չեմ պատասխանելու նաև դրանց: Եվ ընդհանրապես, առժամանակ բացակայելու եմ այս հարթակից, քանի դեռ առկա է նիկոլավարակով ու նիկոլախտով տառապողների բիոզանգված, իսկ համապատասխան վակցինա դեռ չի հայտնաբերվել:

5. 11. 2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 44445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ