«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Սահմանների բացման քաղաքական դրդապատճառները մի բան է, տնտեսական հնարավորություններն ու կշիռը՝ բոլորովին այլ

Սահմանների բացման քաղաքական դրդապատճառները մի բան է, տնտեսական հնարավորություններն ու կշիռը՝ բոլորովին այլ
30.09.2025 | 16:06

Այսօրվա կարևորագույն հարցը այն չէ՝ Թուրքիայի հետ սահմանը ավելի լավ կլիներ փա՞կ լիներ, թե՞ բաց։ Փակ սահման ունենալը արդեն իսկ վատ է, սակայն ոչ ոք չի կարող պնդել, թե հարևան երկրի հետ փակ սահման ունենալը ինքնին նշանակում է ապագա տնտեսական կոլապս։ Բնականաբար, հավասարապես սխալ է նաև պատկերացնել, որ միայն սահմանների բացումն ինքնաբերաբար տնտեսական վերելք է բերելու։

Նորանկախ Հայաստանի ողջ ժամանակաշրջանում Թուրքիայի հետ սահմանների բացման օրակարգը միշտ էլ եղել է քաղաքական հարթության մեջ։ Հայաստանի յուրաքանչյուր փորձ՝ այս թեման բարձրացնելու, առաջին հերթին նպատակ է հետապնդել պահպանել հարաբերությունների քննարկման հնարավորությունն ու օրակարգը Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Այդ նախապայմանները, իրականում, միշտ կապված են եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների և Արցախի հարցի հետ։

Այսինքն՝ մեր նորանկախ պետության քայլերը միշտ կրել են ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական և անվտանգային դրդապատճառներ և կատարվել են հիմնականում այնպիսի հաշվարկով, թե ինչպես հնարավորինս չեզոքացնել Անկարայի կողմից բերվող նախապայմանները և առնվազն ապահովել երկխոսության դաշտ։

Ուստի, ով այսօր փորձում է այս թեման մատուցել որպես զուտ տնտեսական հնարավորություն, մեղմ ասած, կամ չի տիրապետում Հայաստանի նորանկախ պատմական զարգացումների նրբություններին, կամ էլ չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի։

Սահմանների բացման քաղաքական դրդապատճառները, դրանց նշանակությունն ու խորհրդանշականությունը մի բան է, իսկ տնտեսական հնարավորություններն ու կշիռը՝ բոլորովին այլ։ Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ է ազնիվ ու սառը դատողություն, այլ ոչ թե գունազարդված խոստումներ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 7766

Մեկնաբանություններ