ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Մի կաթիլ թասիբ

Մի կաթիլ թասիբ
11.11.2025 | 12:13

Օգոստոսյան հանդիպման ժամանակ, Թրամփը հարցնում է Ալիևին.

- Ինչու՞ պատերազմը կանգնեցրիք։ Չէ՞ որ հայերը փախչում էին։

Լսու՞մ եք` փ-ա-խ-չ-ու-մ էինք։

Հայե՛ր, ձեր ինքնասիրությունը մարսու՞մ է այս հարցը։

Իմը` ոչ։

Իսկ ի՞նչ է պատասխանում Ալիևը Թրամփին.

- Ես վերցրել եմ այնքան, ինչքան իրենք վերցրել էին ինձնից։ Իրենցը ինձ պետք չէր։

Հիմա Ալիևի այս պատասխանը դարձել է թևավոր խոսք։

Միջազգային դիվանագետները որպես օրինակ են այն ներկայացնում պատերազմող երկրների ղեկավարներին։

Լսու՞մ եք, հայե՛ր։

Որտեղի՞ց գտնեմ ազգիս կորած թասիբը, ո՞վ կասի տեղը։

Ինչու՞ ենք մոռացել, թե ո՞վ էր փախչում մեր առջևից` առանց մի կրակոց արձակելու։

Ինչու՞ ենք թուրքին բոբո սարքել։

Նա այն նույն վախկոտն է։

Նա չի կռվել մեր դեմ 44-օրյայի ժամանակ։

Որտեղ ճակատ-ճակատի դուրս են եկել` փոշիացել են մեր հերոսների ձեռքով։

Եթե փախել ենք, այդքան զոհերը որտեղի՞ց ունեցան։

Արթնացրե՛ք ձեր մեջ հայի քնած մարտական ոգին, հարազատներս։

Թրամփ բերանից հնչող ամոթանքը և այնտեղ նստած նիկոլի երեսին շմփը՛ցրած ապտակը մարսելու բան չէ։

Դա միայն նիկոլի ստամոքսն է մարսում։

Արթնացե՛ք, ձեր ցավը տանեմ, արթնացե՛ք։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 6562

Մեկնաբանություններ