Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

2026 թվականը սկսենք՝ ամեն օր մի քիչ ավելի ՀԱՅ դառնալով

2026 թվականը սկսենք՝ ամեն օր մի քիչ ավելի ՀԱՅ դառնալով
05.01.2026 | 16:27

Դեռ կան մարդիկ, որոնք մտածում են, որ Թրամփը միանձնյա որոշում կայացրեց Վենեսուելան գրավել և, որ, եթե դեմոկրատները լինեին իշխանության, կարող է այլ լիներ պատկերը։ Այո, իհարկե, այլ կլիներ։ Բայց հենց դրա համար էլ Թրամփն է հիմա ԱՄՆ-ի նախագահը, որպեսզի պատկերը սա լինի։ Սրանով կարելի է բացատրել նաև այն, որ պետությունների որոշ ղեկավարներ, որոնց գործողությունները բացահայտորեն պետական դավաճանություն կարելի է որակել, հակառակը՝ պարգևատրվում են, ինչպես, օրինակ, Գորբաչովը։ Ասածս հետևյալն է․ քաղաքական ծրագրերի իրագործումը պայմանավորված է ոչ թե այս կամ այն նախագահի կամ վարչապետի որոշմամբ, այլ հակառակը․ այս կամ այն վարչապետը կամ նախագահը «ընտրված» է, որպեսզի իրագործի նախապես մշակված ծրագրի այս կամ այն հատվածը։ Սակայն ծրագրերը, թեև ունենում են նախ հայեցակարգ և հետո միայն՝ ռազմավարություն և մարտավարություն, այդուհանդերձ, դրանք Վերին հրամայական չեն և, ուրեմն, ենթակա են, ինչպես փոփոխման, այդպես էլ ձախողման, հատկապես չարիքին ծառայող այս ծրագիրը, որը, ակնհայտորեն Հայաստանի դեմ է։ Մյուս կողմից էլ, պարզ է, թե ինչու է այդպես․ ինչպե՞ս կարող էր Չ-ԱՐ-ին ծառայող ծրագիրը, այսինքն ԱՐ-ը մերժող ուժը, ԱՐ-ին կողմ լինել։ Մի խոսքով, որքան էլ հաճելի չէ, բայց ժամանակն է տեսնելու իրական թշնամու չափերը և հասկանալու, որ որքան էլ այն ուժեղ լինի իր նենգությամբ և տարածված լինի ամբողջ աշխարհում իր մեթաստազներով, միշտ ավելի քիչ վտանգավոր է և ավելի թույլ է, երբ դուրս է հանված իր թաքստոցից, և դու տեսնում ես նրան, քան, երբ թաքնված է և՝ անտեսանելի, և թվացյալ՝ անպարտելի։ Ուրիշները չեղած տեղից թշնամիներ են հորինում, որպեսզի համախմբեն իրենց ցաքուցրիվ ժողովուրդը․ Սամուել Հանթինգթոնը ոչ միայն քաղաքակրթությունների բախման սցենարն էր հրապարակել իր համանուն գրքում, այլև ամերիկյան ինքնության արհեստածին լինելու փաստը, մեկ այլ գրքում, երբ ասում է, որ եթե մենք թշնամի չունենանք էլ, պետք է հորինենք՝ ինքնություն ունենալու համար։ Իսկ մենք մեր իրական թշնամիներին ուզում ենք անտեսել, իբր չենք տեսնում, իբր չկան։ Մեր թշնամուն որոշելու համար մի շատ պարզ ցուցիչ կա․ բոլոր այն պետությունները և իրենց թիկունքին կանգնած վերպետական ուժերը, բոլո՛ր, որոնք սկզբունքորեն չեն ընդունում Հայոց ցեղասպանության և մեր հայրենազրկման փաստը, մեր թշնամիներն են։

2026 թվականը սկսենք առաջին հերթին ինքներս մեզ չխաբելով, ոչինչ չձևացնելով և ամեն օր մի քիչ ավելի ՀԱՅ դառնալով։ Իսկ դրա համար մեզ՝ մեզնից գողացված հիշողության և կորսված տեսողության, վերականգնում է պետք։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ