Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երրորդ աշխարհամարտն ընթացքի մեջ է, պարզապես, այն ավելի տաքացնելը ձեռնտու չէ էլիտաներին

Երրորդ աշխարհամարտն ընթացքի մեջ է, պարզապես, այն ավելի տաքացնելը ձեռնտու չէ էլիտաներին
26.11.2026 | 14:32

Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։

Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը։

Այսինքն, այս հարցում ամեն ինչ կախված է այն բանից, թե պատերազմ սկսողի համար ինչքան մեծ են սեփական գոյաբանական ռիսկերը, և եթե դրանք փոքր են, ապա բոլոր կողմերը, ի դեմս էլիտաների, խելահեղ կերպով և ոչ սեփական կյանքի հաշվին մարտի են նետում բոլոր հնարավոր ուժերը։

Ատոմային զենքի հայտնագործումից հետո իրավիճակը խիստ փոխվեց այն իմաստով, որ գլոբալ պատերազմի դեպքում կյանքը կորցնելու շանսը նույնն է հասարակ մարդկանց և էլիտաների համար։

Մի հանգամանք, որը նշանակում է, որ այդ պայմաններում հնարավոր ամենամեծ տաք բախումները կարող են ունենալ միայն պրոքսի պատերազմների տեսք, քանի որ դրանից ավելը գոյաբանական շատ մեծ ռիսկեր է պարունակում նաև էլիտաների համար։

Քանի որ պրոքսի պատերազմներից էլ հակամարտ կողմերը չեն հրաժարվում, ավելին, անհրաժեշտության դեպքում վճռականորեն մտնում են դրանց մեջ, և դեռ հայտնի չէ, թե դեռ քանի նման պատերազմներ կսկսվեն առաջիկայում, այսինքն, հակամարտ կողմերը հնարավոր առավել ուժգնությամբ օգտվում են միակ հնարավոր պրոքսի պատերազմներից, որն էլ նշանակում է՝ երրորդ աշխարհամարտն ընթացքի մեջ է, պարզապես այն ավելի տաքացնելը ձեռնտու չէ էլիտաներին՝ իրենց կյանքին սպառնացող գոյաբանական ռիսկերի պատճառով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5169

Մեկնաբանություններ