ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Գործող իշխանությունները տարիներ շարունակ փորձել են կոծկել զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտումները

Գործող իշխանությունները տարիներ շարունակ փորձել են կոծկել զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտումները
19.05.2026 | 18:47

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ զինակիցներ:

Նոր տեղեկացա, որ ժամանակին իմ կողմից բացահայտված և բարձրաձայնված՝ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տարիներ շարունակ սխալ հաշվարկված և, հետևաբար, պակաս տրամադրված արձակուրդային օրերի խնդրի շուրջ մղվող պայքարը դատաիրավական հարթակում ստացել է իր տրամաբանական հանգուցալուծումը:

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի մայիսի 18-ի՝ թիվ ՎԴ/6075/05/22 նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային օրերը տարիներ շարունակ հաշվարկվել և տրամադրվել են ոչ պատշաճ կերպով՝ աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով, ինչի հետևանքով նրանց հասանելիք օրերի քանակը նվազեցվել է։ Դատարանը նաև արձանագրել է, որ չտրամադրված օրերը ենթակա են փոխհատուցման։

Ցավալի է, որ գործող իշխանությունները տարիներ շարունակ փորձել են կոծկել զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտումները։

Ակնհայտ է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ է ձեր քվեով համարժեք գնահատական տալ այս իշխանությունների ութամյա գործելաոճին։

Խորին երախտագիտություն եմ հայտնում այն փաստաբանական գրասենյակներին և փաստաբաններին, որոնց հետ համագործակցում եմ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ զինծառայողների խնդիրները հետևողականորեն լուսաբանելու և նրանց կողքին լինելու համար։

Էդգար Հովհաննիսյան

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող,

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու

19.05.2026 թ.

Դիտվել է՝ 6760

Մեկնաբանություններ