Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հրաժարվել պատերազմից՝ չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում

Հրաժարվել պատերազմից՝ չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում
16.09.2026 | 10:47

Պատերզմի մասին

Պատերազմը մարդկության ամենամեծ ձախողումներից է, սակայն հրաժարվել պատերազմից, ինքնին դեռևս չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում։

Պատերազմը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ կրակոցները դադարում են, բայց մարդուն ասում են.

-քո տունն այլևս քոնը չէ.

-քո գերեզմանին այլևս չես կարող այցելել.

-քո պատմությունն այստեղ ավարտված է.

-եթե փորձես հիշել քո անցյալը, կարող է նոր պատերազմ լինել...

Ասել է թե՝ երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, իսկ հետո պատերազմով շարունակում վախեցնել, ուրեմն դու դեռ պատերազմի մեջ ես…

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2751

Մեկնաբանություններ