«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Սիրիացի ապստամբները քիմիական զենք են ձեռք բերել Լիբիայից

Սիրիացի ապստամբները քիմիական զենք են ձեռք բերել Լիբիայից
10.06.2012 | 02:16

Սիրիայում ծրագրվում է խաղաղ բնակչության հերթական սպանությունը, որը կիրականացվի քիմիական զենքի կիրառմամբ։ Այդ մասին հաղորդում է իրանական FARS գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական DamPress պարբերականը։ Ըստ DamPress-ի՝ ապստամբները քիմիական զենքը ձեռք են բերել Լիբիայից և պատրաստվում են այն կիրառելուց հետո ամբողջ մեղքը բարդել Բաշար Ասադի կառավարության վրա։

Նշենք, որ իրավիճակը Սիրիայում կտրուկ լարվեց Հուլա բնակավայրում տեղի ունեցած արյունահեղությունից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան 100, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Ըստ որոշ գնահատականների՝ Սիրիան քաղաքացիական պատերազմի շեմին է։ Նախօրեին լայնածավալ բախումներ են ընթացել մայրաքաղաք Դամասկոսում։

Դիտվել է՝ 6487

Մեկնաբանություններ