«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ասում են...

Ասում են...
10.02.2017 | 00:29

...թե ռեյտինգայինով իրենց ծննդավայրերում, մարզերում առաջադրված, Երևանում ապրող-աշխատող հայոց գործարարները ինքնատիպ ու հետաքրքիր «ելք» են գտել այդ մարզերում իրենց «ռեյտինգն» ապահովելու համար: Երևանյան իրենց օբյեկտ-հիմնարկ-արտադրություն-գործարան-ձեռնարկություններից նրանք «գործուղման» են ուղարկելու իրենց աշխատողներին։

Վերջիններս իրենց «բոսի» ռեյտինգային ընտրատարածքից համապատասխան տեղեկանք են վերցնելու ոչ միայն իրենց, այլև ընտանիքի անդամների համար։ Ասում են նաև, թե գործուղումը տևական է լինելու, և ընտրությունների օրը քվեարկելու են համապատասխան գործարարի օգտին` վասն հաղթանակի:

Դիտվել է՝ 5827

Մեկնաբանություններ