Չսերտած անցյալի դասերը. Արշադի կացինն ու Բաքվի հայասպան քաղաքականության արմատները
16.10.2026 | 12:03
Մոտ կես դար առաջ՝ 1966 թվականին, Արցախը ցնցվեց ադրբեջանցի ստահակ Արշադի կողմից ազգային հողի վրա կատարված սահմռկեցուցիչ ոճրագործությունից՝ 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից:
Նելսոնի հայրը՝ Բենիկ Մովսիսյանը, սովխոզի գլխավոր գյուղատնտեսն էր: Ծննդով Բերդաշեն գյուղից էր, ընտանիքով ապրում էին Կուրոպատկինո տեղամասում: Ոճրագործ Արշադի հայրը ժամանակին մուսավաթական է եղել ու շատ հայերի գլուխ է կերել, ինչի համար էլ բանտարկվել էր 1930-ական թվականներին: Արշադի մոր կարծիքով՝ ամուսնուն բանտարկել էին հայերի մատնությամբ: Այդ տրամաբանությամբ էլ նա որդուն մղել է վրեժխնդրության:
Մինչև երեխայի սպանությունը Արշադն առերևույթ ընկերություն էր անում Բենիկի հետ. իրար հյուր էին գնում, երբեմն միասին, ընտանիքներով այցելում էին Բենիկի ծննդավայրը՝ Բերդաշեն: Բայց այդ մոտիկությունն անվտանգության երաշխիք չէր: Թուրքի համար միևնույն է, թե ով է հերթական զոհը՝ մտերի՞մը, թե՞ անծանոթը. միայն թե հայ լինի, միայն թե սիրտը հովացնի հայի արյուն թափելով:
Նելսոնը դպրոցից տուն էր դարձել, իր ձեռքով ճաշը տաքացրել ու կերել: Դասերը սովորելուց հետո հեծանվով դուրս էր եկել գյուղամեջ, որտեղ նրա հասակակիցներն էին խաղում: Օրվա երկրորդ կեսին երեխան անհետացել էր...
Ընկերների հետ խրախճանք կազմակերպած ադրբեջանական դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովը, նկատելով տղային, մոտ էր կանչել նրան և հանկարծակի հարվածով գետնին տապալել։ Կացիններով ու դանակներով զինված չորս ադրբեջանցի՝ Մամեդովի գլխավորությամբ, տղային խաչում են ինչպես Քրիստոսին՝ ձեռքերն ու ոտքերը մեխելով ծառին, կոտրում են երեխայի գլուխը, հանում աչքերը և, բզկտելով մարմինը, խաչ են խարանում վրան։
Այդ տարիներին Արցախի հայերի նկատմամբ բռնությունները սովորական բնույթ էին կրում։ Բռունցքներն ու ատամները սեղմած արցախցիները լռում էին՝ գիտակցելով, որ պաշտոնական Բաքվին միայն առիթ էր պետք հայ ազգաբնակչության շրջանում զանգվածային ձերբակալություններ անելու։ Բայց փոքրիկ Նելսոնի՝ վշտից խելագարված հոր պատկերը, որը մարզային դատախազության ուղղությամբ քայլելիս արցունքն աչքերին կրկնում էր՝ «Հայե՜ր, մինչև ե՞րբ պիտի լռենք, արթնացե՜ք, հայե՜ր», արցախցիների համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ։ Փողոցներ դուրս եկած հազարավոր քաղաքացիներ շրջափակեցին իրավապահ մարմինների շենքը՝ պահանջելով արդարություն ու պատիժ մարդասպաններին։ Խռովության ալիքը պատեց Արցախի բոլոր շրջանները, որտեղից մարզկենտրոնի ուղղությամբ արագորեն շարժվում էին գյուղատնտեսական գործիքներով զինված գյուղացիները։
Ստեփանակերտի կայազորը բերվեց լիակատար մարտական պատրաստության։ Մոսկվայից ժամանեց հատուկ հանձնաժողով։ Բոլոր այս միջոցառումները վկայում էին, որ իշխանությունները բացահայտ ձգտում են խուսափել աղմուկից, քանի որ իրադարձությունները կարող էին միջազգային անցանկալի արձագանք առաջացնել։ Կրքերը հանդարտեցնելու համար հանցագործներին ձերբակալեցին։ Բայց հետաքննությունը, որը վարում էին Բաքվի դատախազության ներկայացուցիչները, ձգձգվեց 9 ամիս, թեև առկա էին ավելի քան բավարար փաստեր, հանցանշաններ ու ապացույցներ։
Զգացվում էր, որ Բաքվում փորձում էին մեղմացնել դատավճիռը։ Տասնյակհազարավոր ստեփանակերտցիներ, որոնք 1967 թ. հուլիսին հավաքվել էին քաղաքային զբոսայգում, շունչները պահած սպասում էին արդարացի որոշման։
Ոչ ոք չէր կասկածում, որ գնդակահարությունն անխուսափելի է: Ազգայնական հողի վրա իրագործված առավել դաժան սպանությունը պատժի այլընտրանք չունMultiplier, մանավանդ երբ դպրոցի տնօրենն ինքն էր կազմակերպել իր աշակերտի գազանաբարո սպանությունը։ Ու հանկարծ դատարանի դահլիճից դուրս եկած ղարաբաղյան միլիցիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մոտ կանգնած քաղաքացիներին շշուկով հայտնեց, որ գնդակահարությունը փոխարինվել է մի քանի տարվա պայմանական ազատազրկմամբ, իսկ հանցագործներին դուրս են տանում հետնամուտքով, և Բաքուն կլինի նրանց կալանավորման հանգրվանը, որտեղ էլ նրանք իրենց «պատիժը» կկրեն։ Նա նաև տեղեկացրեց, որ Մամեդովի կինը դատարանում ամուսնուն ասել էր. «Մի՛ վախեցիր, Արշա՛դ, ես քո քաշով ոսկի եմ տվել քո ազատության համար»: Ամբոխն ալեկոծվեց։ Ու պատահեց անխուսափելին...
Ճեղքելով միլիցիայի շրջափակումն ու կոտրելով դռները՝ տասնյակ զայրացած արցախցիներ, Ջոն Օգանովի գլխավորությամբ, ներխուժեցին դատարանի դահլիճ և, արհամարհելով կրակահերթերը, ձեռնամարտի բռնվեցին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ, որոնք փորձում էին փակել քաղաքացիների ճանապարհը։
Արյունահեղ կարճ մարտից հետո շրջափակում իրականացնող ջոկատի մի մասին զինաթափեցին, մյուսներին՝ ցրեցին: Բայց հանցագործներն արդեն դահլիճում չէին: Ի պատասխան բղավոցների՝ «Որտե՞ղ է Արշադը, ո՞ւր է անհետացել», սարսափով համակված ադրբեջանցի միլիցիոները լուռ ցույց տվեց պահեստային ելքը: Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները փորձում էին ետնամուտքով փախցնել և փաստացի պատժից ազատել արյունարբու մարդասպաններին։
Հանցագործներին ու դատավորներին բռնեցին այն պահին, երբ նրանք աճապարանքով մեքենա էին նստում՝ պատրաստվելով հարևան ադրբեջանաբնակ Աղդամ ճանապարհվել: Ստեփանակերտցիներից մեկը մեքենայի վրա բենզին լցրեց, երկրորդը նետեց վառվող ջահը: Լսվեց պայթյունի խլացուցիչ ձայն, որից հետո Ստեփանակերտն իսկական մարտի դաշտի վերածվեց: Հազարավոր ստեփանակերտցիներին ցրելու համար, որոնք «Հայաստա՜ն, Հայաստա՜ն» էին վանկարկում, ջրցան մեքենաներ էին բերել:
Պաշտոնական դատարանի դատավճիռը սրբագրվեց ժողովրդական դատաստանով: Նելսոնի հայրը, Համբարձում պապը, կանայք ու համագյուղացիները նետվեցին մարդասպանների վրա: Պահակախումբը կրակ բացեց օդում, այնուհետև՝ ուղիղ հայերի վրա, սակայն դա չփրկեց հանցագործներին ու չկանգնեցրեց արդարություն տենչող հայերին։
Հուլիսի 8-ին ադրբեջանական իշխանությունը կազմակերպեց ադրբեջանցի մարդասպանների հանդիսավոր թաղումը, որին մասնակցում էին Իսկենդերովը, Ալիխանովը և հոգևոր դասի առաջնորդներ: Թաղումը, որը կայացավ Արշադի ծննդավայրում՝ Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղում, վերածվեց հակահայկական ցույցի: «Մեր երեք որդիների կորսված կյանքի համար պատասխան կտան երեք հազարները… Մենք գիտենք՝ ինչպես վրեժխնդիր լինել»,- այսպիսի խոսքեր են հնչեցրել ադրբեջանցի ղեկավարները, ինչին հաջորդել է տևական հայասպանության մի նոր շրջան։
Հայուհի Յան
Մեկնաբանություններ