Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Աղոթարան

Աղոթարան
18.01.2026 | 22:00
Ամենակալ Տեր,
փառք և գոհություն Քեզ,
որ այս նոր օրը պարգևեցիր ինձ՝
արթնացնելով հոգիս ու մարմինս
Քոսուրբ կամքով։
Տե՛ր իմ,
Փակիր իմ դեմ չարի բոլոր դռները և բացիր Քո ողորմության և ճշմարտության ճանապարհը։
Քանզի Քեզ է պատկանում
փառքը, իշխանությունը և պատիվը
հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ