«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մի նիկոլյան ավանտյուրա էլ Ֆրանսիային կմաղթեի

Մի նիկոլյան ավանտյուրա էլ Ֆրանսիային կմաղթեի
04.05.2026 | 15:39

Ափսոս, Ֆրանսիան շատ եմ սիրում, թե չէ մի Նիկոլ ու մի նիկոլյան ավանտյուրա էլ Ֆրանսիային կմաղթեի, եթե, ըստ պարոն Emmanuel Macron-ի, Նիկոլն այդքան լավ բան է արել:

«Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»,-նշել է Ֆրանսիայի նախագահը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4729

Մեկնաբանություններ