Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Դարձյալ Ձայնը

Դարձյալ Ձայնը
31.10.2026 | 00:11

Հոկտեմբերի 31

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմ. ՃԺԹ 105)։

Այո՛, Իմ Խոսքը, այսինքն՝ Սուրբ Գիրքը։
Կարդացե՛ք այն, սիրե՛ք այն, ամրացրե՛ք Իմ խոսքերը ձեր սրտերում, գործածե՛ք այն, ինչպես որ լապտերն եք գործածում՝ ձեր ճանապարհը լուսավորելու համար։
Սակայն հիշե՛ք, որ Իմ Ձայնը մեղմորեն ու առանձնահատուկ շեշտով խոսում է ձեզ հետ երեկոյի այս նվիրական ժամին։
Նա, ով ամենաբարձր իմացումից է՛լ ավելին է, ձեր Տերն է՝ ձեր Բարեկամը։
«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»։
Ճշմարիտ ճրագ՝ ձեր ոտքերին, և լույս՝ ձեր ճամփին։
Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ