Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ես ձեր կողքին եմ

Ես ձեր կողքին եմ
04.11.2026 | 00:00

Նոյեմբերի 4

«Քո ներկայության մեջ է անսպառ ուրախությունը, Քո աջ ձեռքի մեջ են երանությունները հավիտենական կյանքի»։
Մի՛ փորձեք անձնական ջանքերով կատարյալ ուրախություն ձեռք բերել։ Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունն ապրել՝ պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը։
Հաճախ կանչե՛ք Իմ անունը՝ «Հիսո՛ւս»։
Իմ անունը կանչելն իրականում չի հրավիրում Ինձ, որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ։ Սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որոնք խանգարում էին Ինձ տեսնել։
Սա նման է սիրելի մեկի ձեռքի սեղմմանը, որին հետևում է պատասխան սեղմումը. ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը՝ զգացնել տալով ձեր սիրելի մարդու մտերմիկ ներկայությունը։
Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ