Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թեական պատասխան

Թեական պատասխան
24.07.2015 | 00:09

«Դե, թերթերը գրում են և առաջին անգամ չէ, որ գրում են։ Անցած տարի, երբ ձևավորվում էր կառավարությունը, իմ անունը ևս շրջանառվում էր նախարարների ցանկում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ։ Այլ կեպ ասած, պատգամավորն ուղղակիորեն չհերքեց մամուլում շրջանառվող լուրը` արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առնչությամբ։ Հիշեցնենք, որ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնի հավանական 4-րդ թեկնածուն է, ում անունը շրջանառվում է լրատվամիջոցներում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ