ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր»

«Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր»
26.05.2017 | 11:02

Դեռ մայիսի 24-ին իշխանական վերնախավը գիտեր, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում Կարեն Բոթոյանի թեկնածությունը հաստատելու հարցը կառավարության երեկվա նիստում պետք է ընդգրկվեր վերջին պահին` օրակարգից դուրս։ Ինչո՞վ է այս մոտեցումը պայմանավորված, շատերի համար անհասկանալի է, քանի որ Կարեն Բոթոյանը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ապահովել էր ձայների բարձր տոկոս Գեղարքունիքի մարզում։

Ինչևէ, երեկվա նիստում վարչապետը և՛ հաստատեց Կարեն Բոթոյանի նշանակումը, և՛ հիշեցրեց, որ մարզպետները պետք է կրթական դասընթացներ անցնեն Ամերիկյան համալսարանում։ Եվ քանի որ գործադիրի անդամները հարցեր չունեին Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, վարչապետն օգտվեց առիթից և, «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» տարբերակով, դիմեց Կարեն Բոթոյանին. «Մարզպետների աշխատանքի հաշվետվությունների ներկայացման մեջ փոփոխություններ են արվել, և 2017-ին համակարգված աշխատանք եմ ակնկալում»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ