Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ռուսաստանի կողմից Նիկոլին լեգիտիմացնելը հետագայում կօգտագործվի հենց Ռուսաստանի դեմ

Ռուսաստանի կողմից Նիկոլին լեգիտիմացնելը հետագայում կօգտագործվի հենց Ռուսաստանի դեմ
13.06.2026 | 16:15

Քանի որ գրել էին՝ ինչ կլինի, եթե ՌԴ-ն չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները, ես էլ գրեմ՝ ինչ կլինի, եթե ՌԴ-ն ճանաչի Նիկոլի կեղծված ընտրությունների արդյունքը։

Հետագայում հենց իրենց ճանաչելը կօգտագործվի Պուտինի ու Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանը հասկանում է, որ իր ճանաչելով լեգիտիմացնելու է Փաշինյանի հաղթանակը։ Այն ընտրությունների, որոնց քարոզարշավին մասնակցել են նաև Մակրոնը, Զելենսկին և անմիջական ազդեցություն են ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։

Այսպիսի իրավիճակում շնորհավորել Հայաստանում 51+ չհավաքած Նիկոլին և լեգիտիմացնել նրան, դա նույնն է, ինչ Ռուսաստանը հարվածի ինքն իրեն։ Նիկոլը դուրս է գալու Ռուսաստանի դեմ, և երբ վաղը Ռուսաստանը փորձի Նիկոլի հետ կապված ինչ-որ հարցեր բարձրացնել, նրա առաջ դրվելու է՝ դու ևս ճանաչել ես Նիկոլի լեգիտիմ լինելու փաստը։

Հենց դրա համար Ռուսաստանը չպետք է ճանաչի այս ընտրությունները, քանի որ, իմ կարծիքով, Փաշինյանը կեղծելով, ճնշումներով , արտաքին ուժերի միջամտությամբ ստացել է 49% ձայն։ Ռուսաստանը շատ հանգիստ կարող է հենց այս տոկոսի վրա հղում անել և չճանաչել Հայաստանի ընտրությունների արդյունքները, քանի որ հայ ընտրողների մեծամասնությունը չի ընտրել Նիկոլին։

Հետևաբար, Ռուսաստանի կողմից Նիկոլին լեգիտիմացնելը հետագայում կօգտագործվի նաև հենց Ռուսաստանի դեմ։

Մանուել Մանուկյան

Դիտվել է՝ 5043

Մեկնաբանություններ