Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Բոլորն էլ հարցուփորձ անելով են դառնում փսիխոպաթ բռնապետ

Բոլորն էլ հարցուփորձ անելով են դառնում փսիխոպաթ բռնապետ
18.08.2026 | 13:04

Հարությունյան Արայիկն ասում է՝ մենք զգացինք, որ նախկինները ուզում են բուհերը քաղաքականապես զավթել, դրա համար էլ մեր քաղաքական թիմակիցներին նշանակեցինք էդ բուհերում։

Ճիշտ այդ կերպ նրանք զգացին, որ չար ուժերը հրահանգներ են տալիս դատարաններին ու դրա համար սկսեցին իրենք հրահանգներ տալ։

Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը կուզենան բյուջեն թալանել, դրա համար էդ փողը տանում են իրենց տուն, որ հանկարծ խալխը չթալանի։

Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը ուզում են կեղծել ընտրությունները, դրա համար իրենք կեղծեցին այդ ընտրության արդյունքները` զոռբայավարի ջնջելով «սխալ» թվերը ու տեղը գրելով «ճիշտ» թվեր։

Էդ ա, Արայիկ ջան, բոլորն էլ տենց ձեր նման հարցուփորձ անելով են դառնում... նկատի ունեմ` փսիխոպաթ բռնապետ։ 2000-ականների սկզբին էլ էն մարդն էր ընդամենը հյուսիսկովկասյան ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ