ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Արևի ճառագայթներ

Արևի ճառագայթներ
22.08.2026 | 00:01

Օգոստոսի 22

Քանի որ դուք երկուսով նախանձախնդրությունն ունեք փրկելու Իմ աշխարհը, Ես տնօրինեցի, որ դուք անհրաժեշտ դաստիարակությունն ունենաք, որպեսզի ի վիճակի լինեք փրկության գործը կատարել:
Ընդունեք ձեր առօրյա ցավերն ու տառապանքները, դժվարություններն ու նեղությունները և տարեք` ի սեր դժվարին կացության մատնված մի հոգու կամ ի սեր այն աղոթքի, որ պատասխան է ակնկալում:
Այնպես արեք, որ յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը կարողանա մնալ ու տևել` նեղության, տառապանքի, դժվարության ու ցավի անցնելուց հետո: Իմ կյանքից սովորեք, ապրեք այն տառապանքը, որ փրկում է. այնպես, որ դուք պետք է երգեք ձեր տառապանքի մեջ: Տաղտկալի օրերի միջով արևի ճառագայթներ են թափանցում:
Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ