ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Վիգեն Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ

Վիգեն Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ
21.05.2012 | 12:09

Քաղաքական օրակարգում կառավարության անդամների նշանակման-ազատման մասին խոսակցություններն ընտրությունից հետո ամենաարդիականն են: Վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների քննարկումից բացի, այս օրերին քաղաքական միտքն զբաղված է նաև ապագա խորհրդարանի ղեկավարի հարցով: Շրջանառվող անունների մեջ մշտապես ամենահավանական թեկնածու է նշվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Թե որքանով է այն բավարարելու «դրանից բարձր պաշտոն» ցանկացող Աբրահամյանին, քննարկման այլ հարց է: Սակայն երեկ շրջանառության մեջ դրվեց ԱԺ նախագահի թեկնածուի մեկ այլ անուն:
Մեր տեղեկություններով, օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում հնարավոր է նշանակվի ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վիգեն Սարգսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ