Էս Շահնազարյա՞նն «ընչի բռնեց ու կատաղեց» (տեսանյութ)
06.07.2012 | 13:38
Ասենք, Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու Դավիթ Շահնազարյանի քայլը «Մուրադի սինդրոմ» չես անվանի: Այն, ավելի շատ, «տղամարդու իր խոսքն ասելու» նիկոլայպետրովիչյան սինդրոմ է, ընդ որում՝ «Նատալյա Սեմյոնովնայի» գալուց առաջ: Թե ով է այս դեպքում «Նատալյա Սեմյոնովնան», թողնում եմ ընթերցողի երևակայությանն ու անցնում առաջ՝ հղում անելով «Առաջին լրատվականին».
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխություն, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերն ունի իրեն այլընտրանքային անվանելու»:
Դե ի՞նչ, «Բարգավաճի» հետ Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած «ափաշկարա» սիրախաղը, երևում է, այլ «խանդոտների» էլ է ստիպելու ապահարզան պահանջել ՀԱԿ-ից, հավաքել սեփական քաղաքական օժիտն ու վերադառնալ «հորանց տուն»՝ հիմնավորելով. «Հերիք չի ծանր բնավորություն ուներ, հետն էլ աչքը դուս էր»:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
Տեսանյութ
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Հորմուզի նեղուցը, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցին և Արաբական ծովին, իրենից ներկայացնում է երկրագնդի ամենանեղ, սակայն ռազմավարական տեսանկյունից ամենակարևոր ջրային անցումներից մեկը: Ամենանեղ հատվածում ընդամենը 21 մղոն (մոտ 39 կմ) լայնություն ունեցող այս միջանցքը դարեր շարունակ եղել է կայսրությունների բախման թատերաբեմ, իսկ ժամանակակից աշխարհում ձեռք է բերել գլոբալ «խցանման կետի» (Chokepoint) կարգավիճակ, որից կախված է համաշխարհային էներգետիկ անվտանգությունը...