«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Չինացիները Լուսինն ուսումնասիրող սարք են ստեղծել

Չինացիները Լուսինն ուսումնասիրող սարք են ստեղծել
30.11.2013 | 18:23

Սա կլինի չինական ծրագրի` Լուսնի ուսումնասիրման երկրորդ փուլը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեկտեմբերի սկզբին կներկայացնի իր նոր տիեզերական ապարատը «Chang'e – 3 Lunokhod»: Այն կուսումնասիրի լուսնային ուղեծիրը, Երկրի շուրջ «Chang'e -3» սարքի աշխատանքը ու կվերադառնա հետ:
Ապարատի շարժիչներն ու սարքավորումները կսնուցվեն արևային երկու վահանակներից: Սարքի վրա կան երկու զույգ տեսախցիկներ, ալֆա-ռենտգենյան սպեկտրոմետրեր և ինֆրակարմիր սպեկտրոմետրեր:
Ապարատի ներքևի մասում տեղադրված է ռադիոհաղորդիչ: Բացի այդ, սարքը կարող է ուսումնասիրել հողի կառուցվածքը և նրա` մոտավորապես 30 մետր խորությունը:
Այժմ չինացիները համառորեն գնում են դեպի իրենց առջև դրված նպատակը: Նրանք 2020 թվականին ցանկանում են ստեղծել և շահագործման ենթարկել սեփական տիեզերական կայանը, իսկ հետագայում նույնիսկ` մարդ ուղարկել Լուսին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ