«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Ջրի թանկացման բեռը պետությունն իր վրա վերցրեց

Ջրի թանկացման բեռը պետությունն իր վրա վերցրեց
22.12.2017 | 10:59

Ջրի սակագնի բարձրացումը 2018-ին ժողովրդի ուսերին բեռ չի լինի: Կառավարությունը երեկ որոշեց «Վեոլիա ջուր» ընկերությանը սուբսիդիա հատկացնել, որ բնակչությունը կարողանա ևս մեկ տարի խմելու ջրի դիմաց վճարել 180 դրամ 1 խմ-ի համար: Հիշեցնենք, որ այս տարի ամռանը ընկերությունը դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ստացավ նրա թույլտվությունը՝ ջրի սակագինը դարձնել 194,3 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:

Եթե նկատենք, որ աղքատության ցուցանիշը Հայաստանում աճել է, ապա գործադիրի այս որոշումը զգալի ազդեցություն կունենա հատկապես սոցիալապես անապահով խավի համար: Ի դեպ, վարչապետը նկատեց. «Որոշումն ընդունում ենք, սակայն հետագայի համար անհրաժեշտ է մշակել կարգ, որով կսուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի խավին»: Վարչապետի այս մոտեցումն արդարացված է, քանի որ 2018-ին հատկացվող սուբսիդիայից օգտվելու են նաև մեծահարուստները:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ