CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Ոչ միայն դեմ չեն, այլև նպաստում են հայ ուսանողների թուրքացմանը

Ոչ միայն դեմ չեն, այլև նպաստում են հայ ուսանողների թուրքացմանը
03.02.2026 | 14:18

Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում (!) ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրով»։ Կցվում են նաև բոլոր մանրամասները, թե ինչպես և ուր պետք է դիմել՝ թուրքերի հետ առցանց հանդիպում-հարցազրույցների համար։

Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Թերևս, միայն այն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու մեծապես հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից։

Կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են։

Հ.Գ. Համապատասխան հղումը չեմ դնում, որպեսզի թուրքական հետախուզության այդ հրավերը լրացուցիչ չգովազդվի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ