Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Կոկաին+Բոլոնյան կրթական համակարգ=Եվրամիության քաղաքական վերնախավ

Կոկաին+Բոլոնյան կրթական համակարգ=Եվրամիության քաղաքական վերնախավ
21.02.2026 | 14:01

Այս հանճարեղ մտքի հեղինակը Միխայիլ Դելյագինն է՝ ՌԴ պետդումայի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր: Բանաձևը հետևյալն է. կոկաինը դարձնում է մարդուն անմեղսունակ, Բոլոնյան համակարգը՝ դեգեներատ կամ ծայրահեղ անասուն:

ՈՒշադիր մարդիկ Եվրոպայի քաղաքական գործիչների մոտ անմեղսունակությունն ու դեգեներատությունը նկատում են ամեն օր՝ non stopt ռեժիմով, ավելի քիչ ուշադիրներին մենք պարբերաբար հուշում ենք, բացատրում: Ահա և վերջին փայլուն օրինակը:

ՈՒրեմն, Եվրոպան դժգոհ է ռուս-ամերիկյան բանակցություններից և ՈՒկրաինայի ապագայի իր տարբերակն է առաջարկել, ընդ որում՝ իմպերատիվ ձևով: Ի՞նչ է սրանց ասածը:

Ռուսաստանը դուրս է գալիս բոլոր ուկրաինական տարածքներից, կամավոր ենթարկվում է դեմիլիտարիզացիայի, դուրս է բերում զորքերը Վրաստանից (նկատի ունեն Հարավային Օսիան և Աբխազիան), Հայաստանից, Բելառուսից (նկատի ունեն տակտիկական միջուկային զենքը): Եվ վերջ: Խաղաղություն կլինի:

Լավ, մարդ ինչքա՞ն պիտի կոկաին քաշի, ինչ աստիճանի պետք է դեգեներատանա կամ անասունանա, որ ՀԱՂԹՈՂ կողմին այսպիսի պլան առաջարկի: Ախր, սա կապիտուլյացիա էլ չէ, սրանց ասածը Աստված գիտե, թե ինչ է:

Հայաստանից ռուսական զինուժը հանելու մասին անգամ ինքնիշխան փաշինյան նիկոլը չի խոսում (թեպետ երազում է այդ մասին) դուք ո՞վ եք, այ անմեղսունակ դեգեներատներ: Կամ ի՞նչ կապ ունի Գյումրիի բազան ՈՒկրաինայի ապաբանդերականացման հետ:

Իսկ Վրաստանն ու Բելառո՞ւսը:

Մեկնաբանութուններն ավելորդ են…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ