Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Ընտրություններն ավարտվել են, նախընտրական տեխնոլոգիաներն ու «սոցիոլոգիաները»՝ ևս, սկսվել է քաղաքականությունը

Ընտրություններն ավարտվել են, նախընտրական տեխնոլոգիաներն ու «սոցիոլոգիաները»՝ ևս, սկսվել է քաղաքականությունը
12.06.2026 | 01:13

Հարգելի, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և մյուս իրական ընդդիմադիր ուժեր: Ընտրություններն ավարտվել են. Նախընտրական տեխնոլոգիաները, PR մարտավարությունները, ընտրանքներն ու հաշվարկները, ռիսկերն ու մարտավարությունները և հատկապես «ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆԵՐԸ»՝ ևս: Սկսվել է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈւՆԸ: Այլևս քաղաքական օրհասական անհրաժեշտություն է, որ դուք ձևավորեք միասնական, կոնսոլիդացված՝ կուզեք շտաբ, կուզեք հարթակ, կուզեք կոալիցիա, կուզեք բևեռ, կուզեք «փոխաջակցության դաշինք»: Սա ձեզ քաղաքական օդ ու ջրի պես է պետք, որ ձեր ընտրողների ձայնը՝ հետևաբար նաև կամքը, վերածեք կոնսոլիդացված քաղաքական ձայնի և կամքի:

Ձեր ֆրագմենտացված առանձին-առանձին հայտարարությունները, դիրքավորումները, դատապարտումները, զարմանքներն ու լայվերը և հատկապես արձանագրումները հենց ֆրագմենտացված ազդեցություն էլ ունեն:

Հարգելիներս, ձեզ առանձին-առանձին մաշեցնում են և «սահմանազատում»: Հետևաբար, մաշեցնում են նաև ձեզ տրված ձայնը, կամքը և քաղաքական առաջադրանքը, որը շուրջ 550 հազար և ավել հայ մարդու կամք ու առաջադրանք է:

Ձեր քաղաքական ախոյանը ձեր բոլոր ընտրողներին՝ շուրջ 550.000 և ավել հայ մարդու, այսօր անվանել է բառիս բուն իմաստով «կաշառակեր»: Նա «բրենդավորել» է ձեզ վաղուց և դա անխնա օգտագործելու է: Դուք 550.000-ագլուխ եք այլևս, և դա ահռելի ռեսուրս է:

Կա՛մ կոնսոլիդացվում եք հիմա և մարտահրավերներն ու որոշումները ևս ընդունում եք կոնսոլիդացված, կա՛մ առանձին-առանձին մաշվում եք և մաշում 550.000 և ավելը:

Հայ մարդը ոչ թե նոր սահմանադրության, այլ «Իր Հանրապետության» փոխարինումը «անհայտ աղանդապետությամբ» կասեցրել է: Դա արել է լուռ, զուսպ, գիտակից: Հիմա դա են հետողորմյա անում, ոչ թե որևէ ուժի ԱԺ անցնել-չանցնելը:

P.S. Այս ռեժիմը ոչ թե ձեր խորհրդարան անցնել-չանցնելու կամ իր քաղաքական չափաբաժնի հարցն է լուծում միայն, այլ լայն առումով ձեր ընտրողների ապաքաղաքականացման, մարգինալացման, նոմինալացման, հիասթափեցման և քաղաքական վնասազերծման հարցը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ