ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
10.07.2012 | 12:28

...թե ԲՀԿ-ում խուլ բողոք կա Գագիկ Ծառուկյանից, մասնավորապես նրանց մոտ, ովքեր կուսակցության կայացման-իրացման գործում լումա ունեն: Նրանք բոլորն այն տեսակետին են, որ հեչ ճիշտ չէ ՕԵԿ-ի` Արթուր Բաղդասարյանին ԲՀԿ-ի Գագիկ Ծառուկյանի հետ համեմատելը, որովհետև «Արթուր Բաղդասարյանը կյանքում իր ՕԵԿ-ականներին չքցեց», իսկ իրենց «լավ տղերքին» Գագոն «քցեց»: Ամենավառ օրինակը ԲՀԿ-ի համար ո՛չ Բոստանջյանն է, ո՛չ էլ Արամ Սաֆարյանը, ո՛չ էլ նույնիսկ նախարարական դասը, այլ Վաչիկ Խուրշուդյանը: Վերջինիս Ծառուկյանը խոստացել էր գործադիրում «հաստատ» պաշտոն տալ, սակայն նույնիսկ պատգամավոր չդարձրեց:

Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ