Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժզննում կանցնի Ֆինլանդիայում

Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժզննում կանցնի Ֆինլանդիայում
31.03.2013 | 20:59

Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բժիշկների խորհրդով երկշաբաթյա բուժզննում և վերականգնողական կուրս կանցնի Ֆինլանդիայում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով հենց պատրիարքի հայտարարությունը, որը նա արել է այսօր Սբ Երրորդության մայր տաճարում:

2008-ի նոյեմբերին Իլյա Երկրորդը Գերմանիայում սրտի անոթների վիրահատություն էր տարել: Դրանից հետո նա տարին երկու անգամ բուժզննում է անցնում: Սակայն վերականգնողական կուրս նա կանցնի առաջին անգամ:
80-ամյա Իլյա Երկրորդը Վրաստանի կաթողիկոս է ընտրվել 1977-ի դեկտեմբերին, մեծ հեղինակություն է վայելում ինչպես հայրենիքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Դիտվել է՝ 4023

Մեկնաբանություններ