ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
14.03.2014 | 01:25

...թե վերջին շրջանում ԱԺ-ում կրկին փորձեր են արվում խորհրդարանական ճգնաժամ «ստեղծելու», որի ընթացքում սպիտակ ձիու վրա կհայտնվի ԱԺ նախագահը ու կկարգավորի բոլոր հարցերը: «Գովազդի մասին» օրենքը եկավ ապացուցելու, որ պառլամենտում ու ՀՀԿ-ի ներսում առավոտներն այնքան էլ խաղաղ չեն, ու խաղաղ չեն առաջին հերթին տնտեսական ազդեցությունների գոտում: Ի դեպ, քվեարկության այն պատկերը, որն «ունեցան» պառլամենտն ու իր ՀՀԿ-ն, ասում են, «Չեմբեռլենի պատասխանն» էր Արարատի մարզում ջրի, ձկնարդյունաբերության շուրջ ստեղծված «ճգնաժամի», որի արդյունքում ձկնարդյունաբերությամբ զբաղվող մագնատները հնարավոր է զրկվեն «ձուկ» արտադրելու արտոնությունից: Չմոռանանք, որ այդ առնչությամբ նաև քրեական երկու գործ է հարուցված:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ