ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

ԽՍՀՄ-ի փլուզումը՝ աշխարհի աննախադեպ ուժային դիսբալանսի պատճառ՝ իր անխուսափելի որակական հետևանքներով

ԽՍՀՄ-ի փլուզումը՝ աշխարհի աննախադեպ ուժային դիսբալանսի պատճառ՝ իր անխուսափելի որակական հետևանքներով
28.09.2025 | 19:28

Երկրորդ աշխարհամարտից հետո, սառը պատերազմի և սպառազինությունների մրցավազքի պայմաններում, ուժային իմաստով աշխարհը գտնվում էր հարաբերական բալանսի վիճակում՝ ԽՍՀՄ-ի ղեկավարած Արևելյան բլոկի և ԱՄՆ-ի ղեկավարած Արևմտյան բլոկի միջև։

Բայց այդ հարաբերական ուժային բալանսին զուգահեռ տեղի էին ունենում ներքին կուտակման պրոցեսներ, որոնք դանդաղորեն հեռացնում էին համակարգը կայունությունից, այդ թվում՝ Խրուշչովի բերած կիսատ-պռատ ազատականացումը, հակասությունների սրումը Խորհրդային Միության և Չինաստանի միջև, համաշխարհային գաղութային համակարգի փլուզումը, աշխարհի բնակչության թվի աննախադեպ աճը, մարդկային քաղաքակրթության աճի վերին սահմանների մասին նոր գաղափարական կոնցեպտների առաջադրումը, նեոլիբերալիստական գաղափարախոսության կտրուկ առաջընթացը, էկոլոգիական շարժումները և այլն։

Դրանից բացի, անկախ նրանից, որ ԽՍՀՄ-ը ռազմական իմաստով բալանսի մեջ էր Արևմուտքի հետ, բայց ոչ ռազմական արդյունաբերության և մարդկանց կյանքի մակարդակի հետ կապված հարցերում զգալիորեն հետ էր մնում իր հիմնական հակառակորդից, որը հղի էր անցանկալի հետևանքներով։

Նման տարբեր բնույթի աշխարհաքաղաքական կուտակումների ու տեղաշարժերի և, մանավանդ, Արևմուտքի հետ ռազմաքաղաքական բալանսի պայմաններում, ԽՍՀՄ-ի ղեկավարությունը կարծում էր, որ տնտեսական ոլորտի դիսբալանսի հետ կապված պրոբլեմների լուծումը հնարավոր է հակառակորդի հետ գաղափարական մերձեցումով։

Նման մտայնության և գաղափարական տեղաշարժի բուն պատճառն էլ այն էր, որ Արևմուտքը, վերջնականապես համոզվելով, որ ռազմական ճանապարհով ԽՍՀՄ-ին հնարավոր չէ հաղթել, փորձեց այդ նպատակին հասնել ոչ ռազմական միջոցներով, որի համար էլ ընտրեց բարձր մակարդակի սիստեմային հետազոտությունների ոլորտը, որի հիմնական ուսումնասիրությունները կապված էին աշխարհի ապագայի կանխատեսումների և կառավարման հետ։

Իսկ այս ամենի հետին նպատակը ԽՍՀՄ-ի ղեկավարությանը կոնֆրոնտացիոն հունից հանելն էր և նրան հավատացնելը, թե ապագա աշխարհը միասին են ղեկավարելու, մի բան, որն իսկապես ունեցավ հաջողություն՝ իշխանության բերելով Գորբաչովին։

Վերջինիս ձախլիկ ու գավառական բնույթի ղեկավարության արդյունքում էլ տեղի ունեցավ անխուսափելին՝ ԽՍՀՄ-ի փլուզման տեսքով, որն էլ պատճառ դարձավ աշխարհի աննախադեպ ուժային դիսբալանսի՝ իր անխուսափելի որակական հետևանքներով։

Աշխարհի պատմությունը տարբեր մեծության ու մասշտաբի բալանսների ու դիսբալանսների հարջորդականությունների մի շղթա է, և ամեն հերթական դիսբալանսին հետևում են տարբեր բնույթի անցումային պրոցեսներ, որոնք տանում են դեպի բալանսի նոր ռեժիմ։

ԽՍՀՄ-ի կոլապսի դեպքում էլ կատարվեց նույնը՝ ծնելով ահռելի մասշտաբի անցողիկ աշխարհաքաղաքական պրոցեսներ Չինաստանի ու Ռուսաստանի վերելքների և այլ տեսքով, մի ընթացք, որի մեջտեղում ինչ-որ տեղ ենք մենք, և որը դեռ շատ հեռու է նոր բալանսի ռեժիմից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8653

Մեկնաբանություններ