Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Թե ասես՝ զվարճասեր ազգ ենք, ախր դա էլ չենք

Թե ասես՝ զվարճասեր ազգ ենք, ախր դա էլ չենք
30.12.2025 | 14:10

Հեդոնիզմ

Բարոյագիտական սկզբունք, ըստ որի, հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։

Մի թեթև զննող տրամադրությամբ ու հայացքով նայենք մեզ, մեր շուրջբոլորը։

Եվ սա նոր երևույթ չէ. սա շատ վաղուց է։

Նայենք, թե ինչպես ենք պատրաստվում տոն օրերին կամ տոնախմբություններին։

Առևտուր ենք անում առնվազն մի 15 օրվա համար, տեղ-տեղ նույնիսկ հերթեր են առաջանում։ Կարծես՝ սա ամենավերջին առևտուրն է։ Հետո մեծ մասը նստելու է տանը, դուրս չի գալու, ուտել-խմելուց հետո տնքալով մեկնվելու է, ասելով, թե շատ ուտելն էլ մի բան չի, բայց դե, քիչ ուտելն էլ շանտղություն է։ Սոդաջուր խմենք...

Երկար տարիներ է, որ ղեկավար ընկերները և որոշ գործարարներ մարդկանց փորձում են ուրախացնել կամ աշխուժացնել համերգներով, տոնածառներով, փոքրիկների նվերներով, ճառերով, անձամբ շոուներին մասնակցելով կամ էլ հենց շոումեն դառնալով: Ամենաշատը իրենք՝ կազմակերպիչներն են ուրախանում, քանի որ, տնից դուրս բերված և նորություն տեսնող երեխաներից բացի, ուրախացողներ համարյա չկան:

Մարդիկ գնում են տեսարաններին ներկա լինելու։ Ընդամենը ներկա լինելու, որ խոսելու մի նոր նյութ ունենան։ Տխուր վիճակ է։

Թամաշաչի ազգ ենք:

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ

ն էլ խելքի հետքեր չհայտնաբերեց (որոշ պաշտոնյաների ուղեղը)" />
Մանրադիտակն էլ խելքի հետքեր չհայտնաբերեց (որոշ պաշտոնյաների ուղեղը)