«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»

Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»
28.05.2026 | 12:45

Փլատակը ձեր ուղեղներում է։

Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում։

Փլատակները ձեր մտքերում են, ձեր գաղափարներում, ձեր սրտերում։

Փլատակը ձեր համակարգն է, ձեր ինստիտուտները, ձեր բերած բարքերն ու կանոնները։

Ի դեպ, այդպես էլ չասացիք՝ Ջերմուկի «սովածացած ադրբեջանցիներն» ի՞նչ եղան։ Վերջը կերակրեցի՞ք, դզեցի՞ք-փչեցի՞ք, կարող է՞ վաղվա զորահանդեսին էլ մասնակցեն։

Ի՞նչ իմանանք։ ՀՀ ինքնիշխան տարածքում են՝ զինված։ Ադրբեջանին արդեն ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս։ Ձեզանից ամեն ինչ սպասելի է՝ ամենասարսափելին։

ՀԳ. Երևի անիմաստ է հարցնել` տեսնես ի՞նչ են մտածում «փլատակներում» ծառայած այն սպաները, հրամանատարները, ովքեր ժամանակին մարտական գերազանց ուղի են անցել, սակայն շարունակում են «պատիվ առնել» զինծառայությունը առաքելությունից շարքային աշխատատեղի վերածածներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4392

Մեկնաբանություններ