ՀՀ Սահմանադրական դատարան կոչվող անիմաստ ու անբովանդակ կառույցը սեղան էր գցել, շատ ճոխ ու տպավորիչ մի սեղան: Դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր: Ողորմաթասերից ու սգո սեղանի շուրջ նստածներին ոգևորելուց հետո, ՍԴ նախագահը հաշիվը փակելու համար դատավորները ՀԴՄ կտրոն պահանջեցին, որ ամեն ինչ թղթով ճիշտ լինի:
Ես ճիշտ լսեցի, որ ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է իշխանությունը բռնի ուժով զավթած ու հեղաշրջում իրականացրած ուժերի հետ մանդատ վերցնելու ու միևնույն խորհրդարանում անիմաստ ժամավաճառությամբ զբաղվելու փոխարեն, խունտայի ներկայացուցիչներին համարել օրենքից դուրս ու սկսել համատարած անհնազանդության ակցիաներ:
Ասեմ ձեզ, այնքան էլ վատ միտք չի: Բա հո պետական հեղաշրջում իրականացնողների հետ չեն կիսելու նման ծանրագույն մեղադրանքը…
Հայկ ԴԵՄՈՅԱՆ