Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հողատվության նուրբ արվեստը

Հողատվության նուրբ արվեստը
21.08.2026 | 10:51

Հող տալու հերթական արարի մեջ ենք։

Ո՞վ էր կասկածում...

Դեռ ճղում է իրեն Մեղրիի հարցում` ոչ մի միջանցք, միայն ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Ժամանակը կգա (մարդիկ զբաղված են, երկու կողմից դեպի Մեղրիի սահմաններ հաղորդակցություն ուղիներ են կառուցում)` նույն ցինիզմով միջանցք կտա։ Ոչ մի բանի դիմաց։ Գոնե նախկինում Լաչինի հետ հավասար կարգավիճակ էր առաջարկվում, այսօր ոչ Լաչինը կա, ոչ Արցախն ու արցախցիները։ Թուրքերը մեր տարածքով ազատ ելումուտ են անելու, մեզ էլ «մեծահոգաբար» մաքսատուրքի մեկ քառորդն են նետելու, իսկ մենք խոնարհաբար մրմնջալու ենք Afiyet olsun ! (Անուշ արեք):

Չգիտեմ, թե ի՞նչ է չորրորդ հանրապետությունը, բայց պարզ տեսնում եմ, թե ինչ է 4-րդ սորտի պետությունը։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ