ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

X պահը մոտենում է թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար

X պահը մոտենում է թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար
05.03.2026 | 15:07

Քրդերի միջոցով Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսել կարծես չի ստացվում:

Կարող է գործի դրվել Ադրբեջանը: Ալիևը, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, Իրանի հասցեին խրոխտ հայտարարություններ էր անում, ազերական լրատվամիջոցները ցուցադրում էին Իրանի կողմ ուղղված իսրայելական ԱԹՍ-ները:

Ալիևին Ղարաբաղն ու ԹՐԻՓ-ը հենց այնպես չեն տրվել, նա մեծ պարտք ունի թե՛ Իսրայելի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի ու Ռուսաստանի նկատմամբ:

X պահը մոտենում է: Թուրքիան, կեղծ հակաիսրայելական հայտարարությունների տակ թաքնվելով, դիրքավորվել և սպասում է հարմար իրավիճակի, որպեսզի Իրանի ուղղությամբ մտնի թեժ խաղի մեջ: Թուրքերը պարսիկներից շատ են վախենում, ուստի սպասելու են ամենահարմար պահին:

Սիրիական ուղղությամբ գրեթե խնդիրներ չունեն: Սիրիան ու Լիբանանը Իսրայելի հետ կբաժանեն, իսկ Իրանի ուղղությամբ կփորձեն հասնել Միջին Ասիա: Իսրայելին ու ԱՄՆ-ին այս սցենարը ձեռնտու է:

X պահը մոտենում է Ռուսաստանի համար: Ռուսները, «արջի ընկերության» մաստերկլաս ցուցադրելով, մեկը մյուսի հետևից վաճառում են իրենց դաշնակիցներին՝ Հայաստան, Սիրիա, Վենեսուելա, այժմ Իրանի հերթն է, որը ցույց է տալու, թե ինչքան անկեղծ են ռուսները Չինաստանի, ինչու չէ, Ռուսաստանին օգնության ձեռք մեկնած Հյուսիսային Կորեայի հետ: Իրանի հարցը Ռուսաստանի ներսում բազմաթիվ հարցեր է սրելու: Արդյո՞ք Կրեմլում նստած ղեկավարները ուղղորդվում են Ռուսաստանի շահերով, թե՞ նրանք իսրայելա-ամերիկյան խաղի գործիքներ են: Ռուսաստանի հասարակության գիտակից մասի մոտ հարցեր են առաջանալու Ուկրաինայի մասով: Արդյո՞ք Կրեմլը ուկրաինական հարցում մութ գործարքների մեջ չէ Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, արդյո՞ք կա Ուկրաինան օտար ազդեցությունների տակից դուրս բերելու անկեղծ նպատակ, հաղթելու նպատակ, թե՞ ռուսական զինուժն ու տնտեսությունը միտումնավոր ջլատվում են, և Կրեմլում հաղթելու ցանկություն չկա: Կիև հասնելը իրականում այդքան էլ բարդ գործ չէր...

Կրեմլի քարոզչությունը, դաշնակիցներին դավաճանելու փաստերը փորձում է բացատրել Ուկրաինյում խիստ զբաղված լինելու պատճառաբանությամբ:

Սակայն, եթե Ադրբեջանն ու Թուրքիան դուրս գան Իրանի դեմ, Ռուսաստանը կհայտնվի է՛լ ավելի բարդ իրավիճակում, ինչից կարող էր խուսափել, եթե 2020 թվականին Հայաստանին ռուս-թուրք-իսրայելական ծրագրով չպարտադրվեր կապիտուլյացիա:

Ձեռնպահ մնալ չի ստացվի, զինանոցում մնացած զինատեսակաները սպառվում են՝ ո՛չ միայն Ռուսաստանի համար:

Արա Արայան

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ