«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ցեղասպանի անցեալն ու ներկան նոյնն են, ցեղասպանի հայախօս ազգադաւները նոյնն են

Ցեղասպանի անցեալն ու ներկան նոյնն են, ցեղասպանի հայախօս ազգադաւները նոյնն են
24.04.2026 | 10:35

1915-2026, Ցեղասպանը նոյնն է, ցեղասպանի գործիքները նոյնն են։ Ցեղասպանի աշխատակիցներն ու համագործակիցներն նոյնն են, ցեղասպանի ծրագիրներն ու նպատակները նոյնն են։ Ցեղասպանի անցեալն ու ներկան նոյնն են, ցեղասպանի հայախօս ազգադաւները նոյնն են։

Հայոց Ցեղասպանութիւնը շարունակւում է այնքան ժամանակ, որքան որ թրքագործիք թուրքի ստրուկներ շարունակեն Հայաստանը տանել պարտութիւնից պարտութիւն։

Թող ոչ ոք ձեզ չխաբի։ Եթէ խաղաղութիւն փափաքում էք ունենալ, պէտք է ունենաք երկնային սէրը, միութիւնը եւ համազգային միասնական նպատակները հզօրացնելու Հայոց հայրենիքը ընդդէմ ամէն տեսակ թշնամիների։ Խաղաղութիւնը հաստատւում է միութեամբ, սիրով եւ զէնքով։

Ի՞նչ խաղաղութիւն կարող է տալ ստախօս դաւաճանի շուրթերը երբ նա խաղաղութիւն ՉՈՒՆԻ՛ եւ երբէ՛ք չի ունենալու Հայ ազգի հետ։

Թող Ցեղասպանութեան նահատակների եւ սուրբերի բարեխօսութիւնը մեր վերազարթնեալ ազգին հետ լինի։

Տեր Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4786

Մեկնաբանություններ