ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Մելիք-Ազարյանցի տունը, և ինչո՞ւ այն վերականգնման կարիք ունի

Ի՞նչ  է  իրենից  ներկայացնում  Մելիք-Ազարյանցի  տունը,  և  ինչո՞ւ  այն  վերականգնման  կարիք  ունի
17.08.2026 | 15:12

Վերջին օրերին Հայաստանի եւ Վրաստանի սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր հրապարակումներ են անում այն մասին, թե Ռուսթավելիի պողոտայի վերակառուցման ընթացքում շինարարները Մելիք-Ազարյանցի շենքի տակ «պեղել են» «նախկինում անհայտ հարկեր»:

Իրականում այն մասին, որ շենքի տակ մի քանի հարկ կա, հայտնի է վաղուց: Ներկայացնում ենք 5 հարց ու պատասխան՝ հիմնված վրացական Silk Development ընկերության կողմից տրամադրած տեղեկատվության վրա:




Silk Development ընկերությունը շարունակում է շենքի փուլային վերականգնումը:

Աշխատանքներն իրականացվում են արվեստաբանների, հնագետների, ճարտարապետների եւ ինժեներ-կոնստրուկտորների հսկողությամբ:


Ընթացքի մեջ են վնասված հատվածների ամրացման եւ ռեստավրացիայի աշխատանքները:

Ի՞նչ է արդեն արվել

Աշխատանքները մեկնարկել էին նկուղային հարկերի մաքրումից. ընդհանուր առմամբ դուրս էր բերվել 1 200 խորանարդ մետր աղբ:


Իրականացվել են նաեւ կրող հանգույցների ամրացման աշխատանքներ:



Ի՞նչ է իրենից ներկայացնում Մելիք-Ազարյանցի տունը, եւ ինչո՞ւ այն վերականգնման կարիք ունի

Շենքը կառուցվել էր 1912–1915 թվականներին՝ բարդ երկրաբանական ռելիեֆի վրա՝ համադրելով իր ժամանակի ճարտարապետական եւ ինժեներական նորամուծությունները:


Շենքի հիմքում անհամաչափության սկզբունքն է, իսկ ճակատամասը զարդարված է եզակի բարձրաքանդակներով եւ դեկորատիվ տարրերով:

Խորհրդային շրջանի փոփոխություններն էապես վնասել են շենքի առանձին հատվածները:

Նախատեսվում է խորհրդային ուշ շրջանի կցակառույցների քանդումը՝ շենքի պատմական տեսքը վերականգնելու համար:

Ո՞ւմ է պատկանում շենք, եւ ո՞վ է իրականացնում աշխատանքները

Silk Road Group-ը սկսել էր շենքը մասնավոր սեփականատերերից գնել 2007 թվականին, եւ 2026 թվականի ապրիլի դրությամբ տիրապետում էր ընդհանուր մակերեսի մոտ 80%-ին: Մնացած մասը բաշխված է մասնավոր սեփականատերերի (բնակելի եւ կոմերցիոն տարածքներ) եւ պետության միջեւ:


Վերականգնումն իրականացնում է Silk Development ընկերությունը՝ Silk Road Group-ի կազմում գործող կառուցապատող ընկերությունը:

Պատմական օբյեկտների վերականգնման էլ ի՞նչ նախագծեր է իրականացրել Silk Development-ը

Silk Development-ը պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում մեծ փորձ ունի: Վառ օրինակներից է ՑինանդալիումԱլեքսանդրՃավճավաձեիկալվածքիվերականգնումը, որով ընկերությունը զբաղվում է 2007 թվականից:

Մանրամասները՝ Mediamaх.am կայքում

Հղումը՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=1839149364523296&id=100052847507560&rdid=xuZaeOKsLzbHYaC1#

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ