Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Հիշեք ձեր նախնիների ազգային արժեքներն ու տավարներին ձեզնից հեռու վանեք

Հիշեք ձեր նախնիների ազգային արժեքներն ու տավարներին ձեզնից հեռու վանեք
06.01.2026 | 11:57

Թալինցիները պատմական սասունցիներ են, գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասունից։ Իսկ Սասունը մեր հայրենիքի այն հատվածն էր, որտեղ պատիվն ու հայրենիքը գերագույն արժեք էին։

Հիմա նայում եմ Թալինի քաղաքապետի վարքագծին ու վստահ եմ, որ դա Սասունցի չէ, ուղղակի չի կարող Սասունցի լինել։ Սասունցիները կարգին մարդիկ են, լավ հայեր։

Սասունցիների համար իրականում մեծ ամոթ է ոմն Տավրոսի արածները՝ եկեղեցու վրա հարձակվելը, Մայր Աթոռի մոտ հայհոյելը, ուրիշ հիմար բաներ անելը։ Հույս ունեմ, որ Թալինի բնակիչները չեն աջակցում այդպիսի տավարի։

Ի դեպ, Տավրոս անվանումը ծագել է տավար բառից։

Հայկ Նահապետի հայր Թորգոմը տավար էր պահում, և այդ վայրը կոչվեց տավր՝ Տավրոս, Տավրոբերան (Տուրուբերան) և վերածվեց աշխարհագրական տեղանվան, նաև մարդու անվան, պարզապես մարդ կա՝ Տավրոս անունը կրում է իր հայրենիքի՝ Հայկական Տավրոսի արժանապատիվ գիտակցությամբ, մարդ էլ կա՝ մնացել է տավար։

Բայց ոչինչ, բոլոր տավարների վերջը մի բան է լինում։ Չնեղվեք, սիրելի Թալինցիներ, ձեր տավարին էլ նույնը կլինի, կարևորը՝ դուք ձեզ սասունցու պես պահեք, հիշեք ձեր նախնիների ազգային արժեքներն ու տավարներին ձեզնից հեռու վանեք։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ