ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Հպարտությունն արգելափակում է ճանապարհը

Հպարտությունն արգելափակում է ճանապարհը
09.04.2026 | 21:59
Ապրիլի 10

Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ Արքայության դուռը. նշանակում է` պետք է սիրել ու հնազանդվել:
Ով, որ իր սրտում հնազանդվում է Ինձ, հարկավոր պահին կհայտնաբերի, որ Իմ սերը բնակվում է իր մեջ, և իր հերթին սիրով կպատասխանի Իմ սիրուն ու կապրի ուրախությունը` սիրողի ու սիրվողի փորձառության:
Հնազանդության անհարթ, քարե աստիճաններն առաջնորդում են սիրո ու ուրախության այն խճանակարին, որ զարդարում է հատակը Իմ երկնքի:
Ինչպես որ երկրի վրա է մարդը իր սիրելիին ասում.
«Որտեղ որ դու ես, այնտեղ է տունը», այդպես է նաև իմ պարագայում:
ՈՒր, որ Ես եմ, այնտեղ է և Իմ տունը-Երկինքը:
Երկինքը կարող է լինել ամենաանշուք ու hետին թաղամասի կամ պալատի մեջ, ուր Ես կարող եմ Իմ տունը շինել ամենախոնարհ սրտի մեջ:
Ես բնակվել կարող եմ միայն խոնարհի հետ:
Հպարտությունը պահակ է կանգնել սրտի դռան առջև, որ թույլ չտա ներս մտնել` հեզ ու խոնարհ Քրիստոսին:
Դիտվել է՝ 104

Մեկնաբանություններ