Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Առողջություն և հարստություն

Առողջություն և հարստություն
25.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 26
Մի՛ վհատվեք. հարստությունն ու առողջությունն էլ կգան շուտով: Իմ հարստությունը` ձեր կարիքները բավարարելու և Իմ գործերը կատարելու համար: Դրամը, որ շատերը հարստություն են համարում` Իմ աշակերտներին չի տրվում կուտակելու կամ ցուցադրելու համար:
Ճամփորդե՛ք այս աշխարհում` պարզապես փնտրելով Իմ կամքը և Իմ գործը կատարելու միջոցները: Երբե՛ք մի պահեք որևէ մի բան, որ դուք չեք գործածում: Ի մի՛տ առեք` այն ամենը,որ տալիս եմ ձեզ, Իմը պետք է լինի, որովհետև դրանք տրված են ձեզ` ըստ անհրաժեշտության գործածելու համար: Մի՞թե կմտածեք, որ Ես գաղտնաբար գանձեր եմ դիզում. Իմ գանձերը: Դուք էլ այդպես մի՛ վարվեք, բնավ: Վստահե՛ք Ինձ:
Ապագայի համար հարստություն դիզելը նշանակում է վախենալ ու չվստահել Ինձ: Իմ մասին ունեցած ամեն մի կասկած անմիջապես հետ վանեք ձեր մտքից: Ապրե՛ք ուրախության մեջ` Իմ մշտական ներկայության: Ձեր ամե՛ն մի վայրկյանը դրեք Իմ տրամադրության տակ: Որքան էլ փոքր ու աննշան լինի գործը, կատարեք այնպես, ասես Ինձնից հրաման ստանալով` անում եք Ի՛նձ համար ու ի սեր Ի՛նձ: Ապրե՛ք այսպես. սիրե՛ք այսպես. գործե՛ք այսպես:
Դուք փոքրիկ ծառայությունների առաքյալներ եք:
Դիտվել է՝ 92

Մեկնաբանություններ